Հասարակական

Երևանի քաղաքապետը հանդիպել է ծրագրային ապահովման համաշխարհային DataArt ընկերության երիտասարդների հետ

1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետը հանդիպել է ծրագրային ապահովման համաշխարհային DataArt ընկերության երիտասարդների հետ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երիտասարդների հետ հանդիպումներն ու քննարկումները կարևոր են համայնքի կառավարման և զարգացման համար: Կարևոր է լսել նրանց կարծիքներն ու պատկերացումները Երևանի հետ կապված, որոնք, վստահաբար, հաշվի են առնվելու հետագա նախագծերում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Հենց այս համատեքստում էլ, այսօր հանդիպում ունեցա DataArt համաշխարհային ծրագրային ապահովման ընկերության երիտասարդների հետ»,- նշել է նա՝ հավելելով, որ ինֆորմատիվ և մտերմիկ միջավայրում քննարկվել են ՏՏ լուծումները երևանյան կյանքի տարբեր ոլորտներում:

Կարդացեք հոդվածը` فارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում