Պակիստանը որոշել է դադարեցնել Իրանի հետ լարվածության աճը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պակիստանի ազգային անվտանգության կոմիտեն որոշում է կայացրել Իրանի հետ դիվանագիտական հարաբերություններն ամբողջությամբ վերականգնելու մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Reuters գործակալությունը։
Նրա տվյալներով ՝ այդ որոշման համատեքստում Իսլամաբադ և Թեհրան կվերադառնան ավելի վաղ հետ կանչված դեսպանները։