Միջազգային

ՌԴ-ում Ֆրանսիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի արտգործնախարարություն

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ում Ֆրանսիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի արտգործնախարարություն

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ում Ֆրանսիայի դեսպան Պիեր Լեվին կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ռուսաստանի զինված ուժերի կողմից Խարկովում օտարերկրյա զինյալների ժամանակավոր տեղակայման կետի ոչնչացման հետ կապված, որոնց թվում եղել են մի քանի տասնյակ ֆրանսիացիներ, Ֆրանսիայի դեսպանը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն»,- պարզաբանել է Զախարովան:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում