Իրաքի վարչապետը պահանջել է անհապաղ սկսել ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների ուժերի դուրսբերումը երկրից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի վարչապետը հայտարարել է, որ հարկավոր է երկրից դուրս բերել ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ուժերը՝ հանրապետության կայունությունն ու անվտանգությունը պահպանելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մուհամեդ աս Սուդանին ասել է Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում:

«Մենք ցանկանում ենք անհապաղ սկսել Իրաքում կոալիցիայի ուժերի դուրսբերման գործընթացը, քանի որ դա անհրաժեշտ է մեր երկրում անվտանգությունն ու կայունությունը պահպանելու, ինչպես նաև կոալիցիայի անդամ երկրների հետ կառուցողական հարաբերություններ պահպանելու համար», - ընդգծել է Իրաքի վարչապետը։

Նա նշել է, որ միջազգային դաշինքի ուժերն զգալի ներդրում են ունեցել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության նկատմամբ հաղթանակ տանելու գործում, և Իրաքում «գնահատում են դաշնակիցների օգնությունը»։ Սակայն ներկայում, նշել է աս Սուդանին, «ԻՊ-ն այլևս սպառնալիք չի ներկայացնում Իրաքի համար», հետևաբար երկրում կոալիցիայի զինված ուժերի գտնվելու արդարացումներ չկան։

Վարչապետը նշել է, որ ևս մեկ գործոն, որն Իրաքի իշխանություններին ստիպել է արագացնել միջազգային դաշինքի զորքերը դուրս բերելու գործընթացը, Իրաքի անվտանգության ուժերի շտաբների վրա գրոհներն են։

«Իրաքի ռազմական ենթակառուցվածքի վրա հարվածների ֆոնին մենք պետք է երկխոսություն սկսենք Իրաքում կոալիցիայի ուժերի առաքելությունը դադարեցնելու շուրջ», - ընդգծել է նա։

Հայերեն Русский

Ճարտարապետության համաշխարհային օրվա առթիվ Քաղաքաշինության կոմիտեն պարգևատրել է հայ ճարտարապետներին

Ֆիզիկայի բնագավառում 2026 թ. Նոբելյան մրցանակը շնորհվել է Ֆրենսիս Հալզենին

Ռուբինյանը հերքել է ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի ժամանակ կողմնապահություն ցուցաբերելու մասին պնդումները

ՀԾԿՀ-ում քննարկվել են արհեստական բանականության տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարմանն առնչվող հարցեր

Լիտվայի խորհրդարանը քվեարկել է միջուկային զենքի տեղակայման արգելքից հրաժարվելու օգտին

Իսրայելի զինվորականները կբարձրացնեն ​​մարտական պատրաստության մակարդակը ՀԱՄԱՍ-ի գրոհի երրորդ տարելիցին ընդառաջ

ԱԺ նիստ.06/10/2026

Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի դեպքերի 4-րդ փուլում հայտնաբերման ցուցանիշը նվազել է

ՀՀ ՊԵԿ նախագահը ՄԹ դեսպանի և Համաշխարհային բանկի առաքելության ներկայացուցիչների հետ քննարկել է հարկային և մաքսային վարչարարության վերափոխման առաջնահերթությունը

Քվեբեկի խորհրդարանի ընտրություններում հաղթել են Կանադայից նահանգի անջատման կողմնակիցները