Միջազգային

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը և ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարն ստորագրել են համագործակցության հուշագիր

1 րոպեի ընթերցում

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը և ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարն ստորագրել են համագործակցության հուշագիր

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը և ԱՊՀ անդամ պետությունների Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Եվգենի Սիսոևն ստորագրել են համագործակցության հուշագիր և քննարկել փոխգործակցության ծրագրերը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀԱՊԿ կայքում տարածված հաղորդագրությունը։

«Հանդիպմանը քննարկվել են փոխգործակցության հարցեր, նախանշվել են ապագայի ծրագրերը։ Ղեկավարներն ստորագրել են համագործակցության հուշագիր ՀԱՊԿ քարտուղարության և Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների հակաահաբեկչական կենտրոնի միջև», - գրված է հաղորդագրությունում։

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հանձնարարությամբ Թասմաղամբետովը Սիսոևին է հանձնել պարգև՝ ՀԱՊԿ II աստիճանի Պատվո նշան:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում