Քաղաքականություն

Հայաստանը շարունակելու է առաջ շարժվել խաղաղության օրակարգով, որքան էլ խոչընդոտները շատ լինեն․ ՔՊ խմբակցության պատգամավոր

2 րոպեի ընթերցում

Հայաստանը շարունակելու է առաջ շարժվել խաղաղության օրակարգով, որքան էլ խոչընդոտները շատ լինեն․ ՔՊ խմբակցության պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի իշխանության օրակարգը շարունակում է մնալ խաղաղությունը, որքան էլ խոչընդոտները շատ լինեն։

«Արմենպրես»-իհաղորդմամբ՝ այս մասին դեկտեմբերի 18-ին ՀՀ Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որով վարչապետը հույս էր հայտնել, որ Բաքվից հնչող հայտարարությունների նպատակը խաղաղության գործընթացը դիտավորյալ փակուղի մտցնելը չէ։

«Մենք ամենասկզբում էլ հստակ հասկացել և մեր ժողովրդին էլ հստակ փոխանցել ենք, որ սա հեշտ ճանապարհ չէ և հիմա էլ, ըստ էության, հանդիպում ենք այդ խոչընդոտներին՝ հատկապես ագրեսիվ հռետորաբանության տեսանկյունից։ Մենք կիսում ենք վարչապետի այն մոտեցումը, հույսը, որ սա խաղաղության օրակարգը փակուղի տանելու փորձ չէ։ Բայց անգամ եթե սա Ադրբեջանի կողմից խաղաղության օրակարգը փակուղի մտցնելու փորձ է, դա որևէ կերպ մեզ հետ չի կանգնեցնելու մեր քաղաքականությունից, մեր օրակարգից»,-ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ներկայում փորձ է արվում միջազգային գործընկերների հետ առաջ մղել խաղաղության օրակարգը, որով ՀՀ-ն շարժվելու է առաջ, որքան էլ շատ լինեն խոչընդոտները, որովհետև դրա այլընտրանքը պատերազմն է։

«Հայաստանը պատերազմի օրակարգ չունի։ Հայաստանն ունի խաղաղության օրակարգ, և մենք շարժվում ենք այս ճանապարհով»,-ընդգծել է պատգամավորը։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում