ԱՄՆ-ն հարված է հասցրել Եմենին՝ հութիների հականավային հրթիռները ոչնչացնելու համար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան ուժերը հականավային հրթիռները ոչնչացնելու համար հարված են հասցրել Եմենի տարածքին, որը վերահսկվում է հութիների «Անսար Ալլահ» ապստամբական շարժման կողմից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությունը:

Գազայի հատվածում պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից հետո Եմենի հութիների «Անսար Ալլահ» ապստամբական շարժումը հայտարարել է, որ հարվածներ կհասցնի Իսրայելի տարածքին և թույլ չի տա, որ դրա հետ կապված նավերն անցնեն Կարմիր ծովի և Բաբ Էլ Մանդեբի նեղուցի ջրերով, մինչև Պաղեստինյան անկլավում գործողությունը դադարեցվի: ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության հաշվարկներով՝ անցած տարվա նոյեմբերի կեսերից հութիները Կարմիր ծովում գրոհել են ավելի քան 20 քաղաքացիական նավ:

Հունվարի 12-ի գիշերը ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերը, օգտագործելով ինքնաթիռներ, նավեր և սուզանավեր, հարվածել են «Անսար Ալլահի» օբյեկտներին Եմենի մի շարք քաղաքներում, այդ թվում ՝ Սանայում և Հոդեյդայում: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ հարվածները հասցվել են ի պատասխան Կարմիր ծովում հութիների աննախադեպ հարձակումների և պաշտպանական են:

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան