Միջազգային

ԵՄ երկրները պայմանավորվել են առաքելություն ուղարկել Կարմիր ծով

1 րոպեի ընթերցում

ԵՄ երկրները պայմանավորվել են առաքելություն ուղարկել Կարմիր ծով

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ անդամ երկրները նախապես հավանություն են տվել Կարմիր ծովում նավերի անվտանգությունն ապահովելու համար ռազմածովային առաքելության ստեղծմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությունը, որը հղում է անում իր աղբյուրներին:

Նախատեսվում է, որ այդ առաքելությունը կստեղծվի փետրվարի 19-ից ոչ ուշ։ Այն կաշխատի այլ երկրների հետ համակարգմամբ, որոնք նաև պաշտպանում են առևտրական նավերը Եմենի «Անսար Ալլահ» ապստամբ շարժման հաճախակի հարձակումներից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում