Միջազգային

Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չի պատրաստվում ընդլայնվել դեպի Ասիա

1 րոպեի ընթերցում

Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չի պատրաստվում ընդլայնվել դեպի Ասիա

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսատլանտյան դաշինքը կմնա տարածաշրջանային և չի պատրաստվում ընդլայնվել դեպի Ասիա, բայց պետք է արձագանքի այդ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հայտարարությունը:

«Այն, ինչ տեղի է ունենում Ասիայում, նշանակություն ունի Եվրոպայում և հակառակը: Մենք պետք է հասկանանք, որ դա դեպի Ասիա ՆԱՏՕ -ի շարժման մասին չէ, այլ այն մասին, որ Չինաստանը մոտենում է մեր դռներին», - հայտարարել է գլխավոր քարտուղարը:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում