Միջազգային

Պենտագոնի ղեկավարը դուրս է գրվել հիվանդանոցից

1 րոպեի ընթերցում

Պենտագոնի ղեկավարը դուրս է գրվել հիվանդանոցից

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը դուրս է գրվել հիվանդանոցից, սակայն որոշ ժամանակ կշարունակի աշխատել տնից՝ վիրահատությունից և հետվիրահատական ​​բարդություններից հետո ապաքինվելու նպատակով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել են ռազմական գերատեսչությունից:

«Նա դուրս է գրվել տուն՝ սովորական ֆիզիոթերապևտիկ թերապիայի և կանոնավոր հետազոտությունների համար։ Ակնկալվում է, որ նա լիովին կապաքինվի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԱՄՆ պաշտպանության նախարարը հիվանդանոցում է հայտնվել հունվարի 1-ին սովորական բժշկական միջամտությունից հետո առաջացած բարդությունների պատճառով։ Պենտագոնի ղեկավարն ավելի վաղ վստահեցրել էր, որ ապաքինվում է:

Օսթինը 70 տարեկան է։ Նա Պենտագոնը գլխավորում է 2021 թվականի հունվարից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում