Միջազգային

Եմենը կշարունակի հարձակումներն իսրայելական նավերի վրա. Իրանի ԱԳ նախարար

1 րոպեի ընթերցում

Եմենը կշարունակի հարձակումներն իսրայելական նավերի վրա. Իրանի ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտնել է, որ Եմենը կշարունակի հարձակումները Կարմիր ծովի նավերի վրա, որոնք սնունդ և վառելիք են տեղափոխում Իսրայել, քանի դեռ Գազայի հատվածում չեն դադարել ռազմական գործողությունները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին Իրանի ԱԳ նախարարը հայտնել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Եմենի բարձրաստիճան պաշտոնյաները մեզ վստահեցրել են, որ չեն խախտի ծովային անվտանգությունը: Նրանք նաև ասացին, որ քանի դեռ Գազայի հատվածքում պատերազմը շարունակվում է, իրենք շրջափակելու են իսրայելական կամ Թել Ավիվ մեկնող նավերը», -շեշտել է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում