«Ռոստելեկոմ Հայաստան»-ի երկրում կառուցվող խոշորագույն Տվյալների մշակման կենտրոնը ստացավ օժանդակություն ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում, նախարար Վահան Քերոբյանի ներկայությամբ 2024թ.-ի հունվարի 12-ին տեղի ունեցավ «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» օժանդակության տրամադրման միջոցառումը, որի շրջանակում կատարվեց փոխհատուցման տրամադրման վերաբերյալ պայմանագրերի կնքման արարողությունը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲ «Ռոստելեկոմ Հայաստան» ընկերությունից, այն ծրագրին մասնակցեց Հայաստանում կառուցվող խոշորագույն Տվյալների մշակման կենտրոնի շրջանակում։ Հաշվի առնելով երկրի համար ռազմավարական նշանակությունը՝ ընկերության կողմից կառուցվող Տվյալների մշակման կենտրոնի ներդրումային ծրագիրն արժանացել է ՀՀ կառավարության հավանությանը և ներառվել ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ծրագրում։

Այս գերժամանակակից կառույցը իր հզորություններով կապահովի Հայաստանում տվյալների կառավարման և ամպային ծառայությունների հիմնական մասը։ Ամպային ծառայությունները «Ռոստելեկոմ Հայաստան» ընկերության առաջարկների շարքում առանցքային տեղ կզբաղեցնեն՝ տրամադրելով մասշտաբային, անվտանգ և արդյունավետ լուծումներ։

TIER III միջազգային ստանդարտներին համապատասխան Տվյալների մշակման կենտրոնի հզորությունը կազմում է 2,5 ՄգՎ, այն ներառում է 218 սերվերային պահարան և ամպային նորագույն տեխնոլոգիաներ, որոնց միջոցով կապահովվի տվյալների անվտանգ մշակումը, պահպանումը բիզնեսի, ինչպես նաև պետական կառույցների համար՝ այսպիսով նաև նպաստելով Հայաստանի թվային ապագայի զարգացմանը։

««Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» օժանդակության տրամադրման միջոցառման շրջանակում կնքեցինք փոխհատուցման տրամադրման վերաբերյալ պայմանագիրը ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ։ Հաճելի է գիտակցել, որ «Ռոստելեկոմ Հայաստան» ընկերության խոշոր նախագիծը՝ Տվյալների մշակման կենտրոնի կառուցումը, դրական գնահատականի է արժանացել ՀՀ կառավարության կողմից՝ որպես Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական առումով կարևոր նախաձեռնություն։ Տվյալների մշակման կենտրոնի կառուցմանն ուղղված հսկայածավալ աշխատանքները մոտենում են ավարտին և, վստահաբար, այն մեծ և դրական ազդեցություն կունենա Հայաստանում թվային տեխնոլոգիաների զարգացման վրա։

Չափազանց գնահատելի է, որ ՀՀ կառավարությունը Հայաստանում ներդրումներ կատարող կազմակերպությունների կողքին է, և այս օժանդակությունը շատ պարտավորեցնող է մեզ համար»,-նշեց «Ռոստելեկոմ Հայաստան» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

«Ռոստելեկոմ Հայաստան» ընկերության տվյալների մշակման կենտրոնը կառուցվում է ք․ Աբովյանում, և այն նախատեսվում է գործարկել 2024 թ․-ի գարնանը։

Հայերեն

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները