Հասարակական

Վահե Ղազարյանը ներկայացրեց աղետների դիմակայունության բարձրացմանն ուղղված միջոցառումները

1 րոպեի ընթերցում

Վահե Ղազարյանը ներկայացրեց աղետների դիմակայունության բարձրացմանն ուղղված միջոցառումները

ԵՐԵՎԱՆ,15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը ներկայացրեց աղետների դիմակայունության բարձրացմանն ուղղված միջոցառումները։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ նախարարը նշեց, որ հաստատվել է Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թվականների ռազմավարությունը և 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը։

«Այն ձևակերպում է Հայաստանի դիմակայուն զարգացման և բնակչության պաշտպանության ուղղությամբ պետության համակարգային բարեփոխումների օրակարգն ու առաջնահերթությունները։ Ռազմավարական միջոցառումների իրականացումը միտված է հանրապետության դիմակայունության բարձրացմանը, ռեֆլեքսային մակարդակում աղետին արձագանքելու ունակ և անվտանգային մշակույթ կրող քաղաքացի ունենալուն»,- նշեց Ղազարյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում