Հասարակական

ՆԳՆ կառուցվածքային ստորաբաժանումների գերակշիռ մասն արդեն գործում է․ Վահե Ղազարյան

1 րոպեի ընթերցում

ՆԳՆ կառուցվածքային ստորաբաժանումների գերակշիռ մասն արդեն գործում է․ Վահե Ղազարյան

ԵՐԵՎԱՆ,15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Անցած տարվա ընթացքում մեծածավալ աշխատանքներ են իրականացվել Հայաստանի ներքին գործերի նախարարությունը ձևավորելու ուղղությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։

Նրա խոսքով՝ հաստատվել են նախարարության և ենթակա 3 պետական մարմինների կանոնադրություններն ու կառուցվածքը, ինչպես նաև ընդունվել են անհրաժեշտ ենթաօրենսդրական ակտերը։

«Նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների գերակշիռ մասն արդեն իսկ մրցութային ձևաչափով ձևավորվել և գործում է»,- նշեց նախարարը։

Ղազարյանը նշեց, որ ներքին գործերի նախարարության ձևավորմամբ ոչ ոստիկանական գործառույթները (հատկապես պետության կողմից մատուցվող հանրային ծառայությունները) տեղափոխվել են նախարարության տիրույթ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում