Միջազգային

Գազայում զոհերի թիվը գերազանցել է 24 000-ը

1 րոպեի ընթերցում

Գազայում զոհերի թիվը գերազանցել է 24 000-ը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 24 000-ը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera լրատվամիջոցը։

Զոհերից 10 400-ը երեխաներ են, այսինքն՝ անկլավի մանկահասակ բնակչության շուրջ 1 %-ը։

Վիրավորների թիվը հասել է առնվազն 61 000-ի։ 8000 մարդ անհետ կորած է։ Նրանք, ենթադրաբար, մնացել են ավերված շենքերի փլատակներում։

Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների ներխուժումից հետո Իսրայելում 1200 մարդ էր զոհվել, շուրջ 240 մարդ՝ գերեվարվել։ Պատանդներից 105-ը 7-օրյա հումանիտար հրադադարի ժամանակ փոխանակվել են Իսրայելում բանտարկված շուրջ 240 պաղեստինցիների հետ։

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում