Միջազգային

Իսլանդիայում հրաբխի ժայթքումից հետո լավան լցվել է քաղաք՝ հրդեհելով տներ

1 րոպեի ընթերցում

Իսլանդիայում հրաբխի ժայթքումից հետո լավան լցվել է քաղաք՝ հրդեհելով տներ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսլանդիայի Ռեյկյանես թերակղզում հունվարի 14-ի վաղ առավոտյան հրաբուխ է ժայթքել․ լավան լցվել է Գրինդավիկ քաղաք, որտեղ մի քանի տներում հրդեհ է բռնկվել։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է BBC-ից, քաղաքի ամբողջ բնակչությունը տարհանվել է։

Հրաբուխը ժայթքել էր նաև դեկտեմբերին, որից հետո կառուցված պատնեշները մասամբ կարողացել են զսպել լավայի հոսքը, սակայն լավան ճեղքել է պաշտպանական ամրություններից մի քանիսը։

_132302704_edd9dd0d8d8603371be8251f98e1cb77936d97e30_0_1920_10801000x563.jpg (52 KB)

Բնակիչները, որոնք դեկտեմբերի ժայթքումից հետո վերադարձել էին Գրինդավիկ, ստիպված են եղել նորից լքել իրենց տները։ Հրաբխագետները նշում են, որ ներկայիս ժայթքումը չափազանց վտանգավոր է՝ հաշվի առնելով, որ լավան լցվել է քաղաք։

Կառավարությունը հունվարի 15-ին պետք է քննարկի տարհանված բնակիչներին կացարանով ապահովելու հարցը։ Երկրում տագնապի մակարդակը բարձրացվել է ամենաբարձր՝ երրորդ աստիճանի, ինչը նշանակում է, որ առկա է մարդկանց, համայնքներին, գույքին և շրջակա միջավայրին սպառնացող վտանգ։

Վերջին ժայթքումն արդեն հինգերորդն է Ռեյկյանես թերակղզում 2021 թվականից ի վեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում