Միջազգային

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կմասնակցի Դավոսի համաժողովին

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կմասնակցի Դավոսի համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կմասնակցի Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի ծառայությունը։

«Հունվարի 15-ին, 16-ին և 17-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կմասնակցի Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի տարեկան նիստին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ դաշինքի գլխավոր քարտուղարը ներկա կլինի լիագումար նիստին։ «Միջոցառման շրջանակներում նա երկկողմ հանդիպումներ կունենա միջազգային այլ առաջնորդների հետ»,- հավելել են մամուլի ծառայությունում։

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում