Միջազգային

Հայտնի է Ֆրանսիայի կառավարության նոր կազմը․ ԱԳ նախարարի պաշտոնում Կատրին Կոլոնային փոխարինել է Ստեֆան Սեժուրնեն

2 րոպեի ընթերցում

Հայտնի է Ֆրանսիայի կառավարության նոր կազմը․ ԱԳ նախարարի պաշտոնում Կատրին Կոլոնային փոխարինել է Ստեֆան Սեժուրնեն

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ելիսեյան պալատը հայտարարել է կառավարության նոր կազմը` նորանշանակ վարչապետ Գաբրիել Ատալի գլխավորությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իրենց պաշտոնները պահպանել են Էկոնոմիկայի, ֆինանսների, արդյունաբերության և թվային ինքնիշխանության նախարար Բրունո Լը Մերը և Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը։ Ֆրանսիայի զինված ուժերի նախարար է մնում Սեբաստիան Լեկոռնյուն։ Սպորտի նախարար Ամելի Ուդեա-Կաստերայի լիազորություններն ընդլայնվել են․ նա այսուհետ կղեկավարի ազգային կրթության, երիտասարդության, սպորտի, Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի նախարարությունը։ Գյուղատնտեսության և պարենային անվտանգության նախարարի պաշտոնը կշարունակի զբաղեցնել Մարկ Ֆենոն, արդարադատության նախարարությունը՝ Էրիկ Դյուպոն-Մորետին։ Բնապահպանության և տարածքային միասնության նախարարությունը կղեկավարի Քրիստոֆ Բեշուն, իսկ բարձրագույն կրթության և հետազոտությունների նախարարությունը՝ Սիլվի Ռետայոն։

Գլխավոր փոփոխություններից մեկն արտաքին գործերի նոր նախարարի՝ Ստեֆան Սեժուրնեի նշանակումն է, որն այդ պաշտոնում փոխարինել է Կատրին Կոլոնային։

Մշակույթի նախարար է նշանակվել Ռաշիդ Դատին, աշխատանքի, առողջապահության և հանդուրժողականության նախարարի պաշտոնում նշանակվել է Կատրին Վոտրենը։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում