Քաղաքականություն

ԱՄՆ-ն շարունակում է հավատալ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հնարավորությանը․ Պատել

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն շարունակում է հավատալ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հնարավորությանը․ Պատել

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկայի Միացյալ նահանգները շարունակում է հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունը հնարավոր է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը։

«Մենք շարունակում ենք հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունը հնարավոր է։ Պետքարտուղարությունը կշարունակի աշխատել այդ ուղղությամբ»,- հայտարարել է Պատելը։

Նա հավելել է, որ ԱՄՆ պետքարտուղարի կովկասյան բանակցությունների հարցերով խորհրդական Լուի Բոնոն, պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և այլոք շարունակում են խորապես ներգրավված լինես այդ հարցում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում