Միջազգային

Ֆինլանդիան երկարաձգում է Ռուսաստանի հետ սահմանի փակումը

1 րոպեի ընթերցում

Ֆինլանդիան երկարաձգում է Ռուսաստանի հետ սահմանի փակումը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինլանդիան կերկարաձգի Ռուսաստանի հետ սահմանի փակումը ևս 4 շաբաթով՝ մինչև փետրվարի 11-ը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն:

Սահմանը նախատեսված էր վերաբացել հունվարի 15-ին, սակայն երկրի Ներքին գործերի նախարարությունը հունվարի 11-ին հայտարարել է երկարաձգման մասին:

Ֆինլանդիան Ռուսաստանի հետ բոլոր 8 սահմանային կետերը փակել էր անցյալ տարվերջին՝ Մոսկվային ապաստան հայցողների և առանց փաստաթղթերի միգրանտների սահմանն անցնելը խրախուսելու մեջ մեղադրելուց հետո: Ռուսաստանը հերքել է այդ պնդումները։

«Իշխանությունների կողմից հավաքագրված տեղեկատվության համաձայն՝ հնարավոր է երևույթի վերսկսման և ընդլայնման վտանգ՝ ինչպես եղել է նախկինում»,- հայտարարել են Ֆինլանդիայի ներքին գործերի նախարարությունից:

Ֆինլանդիայի 1340 կմ-անոց սահմանը Ռուսաստանի հետ ծառայում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում