Միջազգային

Հրեա ուսանողները դատի են տվել Հարվարդի համալսարանին

1 րոպեի ընթերցում

Հրեա ուսանողները դատի են տվել Հարվարդի համալսարանին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրեա ուսանողները դատի են տվել Հարվարդի համալսարանին: Ուսանողները համալսարանի ղեկավարությանը մեղադրում են նրանում, որ վերջիններս թույլ են տվել համալսարանը վերածվի հակասեմիտիզմի բաստիոնի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:

Ներկայացրած բողոքով ուսանողները համալսարանին մեղադրում են ոչ խտրական քաղաքականությունն ընտրողաբար կիրառելու մեջ՝ խուսափելով հրեա ուսանողներին ոտնձգություններից պաշտպանելուց՝ անտեսելով նրանց պաշտպանության խնդրանքները և աշխատանքի վերցնելով դասախոսների, ովքեր աջակցում են հակահրեական բռնությանը և հակասեմիտական քարոզչություն են տարածում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում