Միջազգային

Ռուսաստանը Լատվիային մեղադրել է կողոպուտի մեջ

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը Լատվիային մեղադրել է կողոպուտի մեջ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լատվիայում Ռուսաստանի դեսպանատունը Ռիգայի «Մոսկվայի տուն» մշակութային կենտրոնի հանձնումը պետական ​​սեփականության անվանել է կամայականություն և կողոպուտ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեսպանությունն այս մասին հայտարարել է «Տելեգրամ»-ի իր ալիքում:

«Լատվիայի ազգային խորհրդարանի այս որոշումը մենք համարում ենք իրավական կամայականություն, ըստ էության, պետական ​​կողոպուտ, որը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, որոնք երաշխավորում են այլ երկրների ունեցվածքի անձեռնմխելիությունը», - հայտարարել են դեսպանությունից:

Դեսպանությունը տեղեկացրել է նաև պատասխան միջոցների անխուսափելիության մասին:

Ավելի վաղ Լատվիայի խորհրդարանը ընդունել է Ռիգայի «Մոսկվայի տուն» մշակութային կենտրոնը պետական ​​սեփականությանը հանձնելու մասին օրինագիծը՝ «պետական ​​անվտանգությանը սպառնացող վտանգները կանխելու համար»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում