Միջազգային

Ռուսաստանցիներն ուղիղ չվերթներով կարող են մեկնել ավելի շատ երկրներ

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանցիներն ուղիղ չվերթներով կարող են մեկնել ավելի շատ երկրներ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկրների թիվը, որտեղ ուղիղ չվերթներ են իրականացվում Ռուսաստանից, մինչև 2023-ի վերջ աճել է՝ 2022 թվականի դեկտեմբերի համեմատ, թեև ոչ բոլորն են հետաքրքրում զբոսաշրջիկներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Տուրօպերատորների ասոցիացիան:

Ռուսական և արտասահմանյան ավիաընկերությունները ծրագրում են 2024 թվականին ուղիղ չվերթներ իրականացնել Ռուսաստանի Դաշնությունից դեպի 40 երկիր։ Դրանք են՝ Հայաստանը, Ադրբեջանը, Ալժիրը, Աֆղանստանը, Բահրեյնը, Բելառուսը, Վենեսուելան, Վիետնամը, Հոնկոնգը, Վրաստանը, Եգիպտոսը, Իսրայելը, Հնդկաստանը, Իրաքը, Իրանը, Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունը, Ղազախստանը, Կատարը, Չինաստանը, Կուբան, Քուվեյթը, Ղրղզստանը, Մավրիկիոսը, Մալդիվները, Մարոկկոն, Մոնղոլիան, Մյանմարը, ԱՄԷ-ն, Օմանը, Սեյշելյան կղզիները, Սերբիան, Սիրիան, Տաջիկստանը, Թաիլանդը, Թունիսը, Թուրքմենստանը, Թուրքիաը, Ուզբեկստանը, Շրի Լանկաը, Եթովպիաը:

Մեկ տարի առաջ այս ցուցակում ընդամենը 32 երկիր կար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում