Միջազգային

Պապուա Նոր Գվինեայում անկարգություններից հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել, հայտարարվել է արտակարգ դրություն

1 րոպեի ընթերցում

Պապուա Նոր Գվինեայում անկարգություններից հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել, հայտարարվել է արտակարգ դրություն

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պապուա Նոր Գվինեայի վարչապետը երկրում արտակարգ դրություն է հայտարարել՝ դադարեցնելով կառավարության և ոստիկանության աշխատակիցների աշխատանքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է BBC-ն:

Երկրում անկարգությունների հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել:

Անկարգությունները սկսվել են այն բանից հետո, երբ ոստիկանները և պետական այլ ծառայողներ բողոքի ակցիա են կազմակերպել խորհրդարանի մոտ՝ պարզելով, որ իրենց աշխատավարձերը կրճատվել են մինչև 50 տոկոսով:

Ի պատասխան՝ վարչապետ Ջեյմս Մարապեն հայտնել է, որ սխալմունք է եղել, աշխատավարձի կրճատումը համակարգչային անսարքության պատճառով է եղել: Նա վստահեցրել է, որ սխալը կուղղվի հաջորդ ամսվա վճարումների ժամանակ։

Բայց այս պատասխանը չի ընդունվել շատ ցուցարարների կողմից, նրանցից ոմանք փորձել են մտնել խորհրդարանի շենք:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում