Բլինքենը և Պաղեստինի ղեկավարը քննարկել են Գազայում քաղաքացիական զոհերի նվազեցմանն ուղղված ջանքերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը հանդիպման ժամանակ քննարկել են Գազայի հատվածում քաղաքացիական զոհերի նվազեցմանն ուղղված ջանքերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերի տարածած հայտարարության մեջ։

«Պետքարտուղար Բլինքենը քննարկել է Գազայում քաղաքացիական անձանց վնասները նվազագույնի հասցնելու ջանքերը և Գազայի տարածք հումանիտար օգնությունն արագացնելն ու ծավալներն ավելացնելը»,- Միլլերի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Բլինքենը նաև նշել է Հորդանանի Արևմտյան ափին անկայունության աճը և քննարկել բռնության դեմ պայքարում ԱՄՆ ջանքերը: Հանդիպման ընթացքում նա շեշտել է Միացյալ Նահանգների դիրքորոշումը, որ Իսրայելի կողմից հավաքված բոլոր պաղեստինյան հարկային եկամուտները պետք է մնան պաղեստինյան իշխանությանը՝ համապատասխան ձևով նախկինում ձեռք բերված համաձայնագրերի համաձայն։

Ըստ Միլլերի՝ պետքարտուղարը Պաղեստինի ղեկավարի հետ զրուցել է վարչական բարեփոխումների մասին, որոնց իրագործումն օգուտ կբերի պաղեստինցիներին: Բլինքենը կրկին հավաստիացրել է , որ ԱՄՆ-ն աջակցում է խաղաղության և անվտանգության պայմաններում Իսրայելի և Պաղեստինի գոյակցությանը։

Հայերեն Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար