Միջազգային

Միացյալ Թագավորությունը համատեղ վարժանքներ կանցկացնի Հնդկաստանի հետ

1 րոպեի ընթերցում

Միացյալ Թագավորությունը համատեղ վարժանքներ կանցկացնի Հնդկաստանի հետ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիան այս տարի Հնդկական օվկիանոս կուղարկի ծովային արագ արձագանքման, իսկ 2025 թվականին՝ ավիակիր հարվածային խմբեր՝ Հնդկաստանի նավատորմի հետ համատեղ վարժանքների համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտարարել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Գրանտ Շեփսը, առաջադեմ ռազմածովային ուժերի տեղակայումը վճռորոշ քայլ է Նյու Դելիի հետ Լոնդոնի անվտանգության կապերի ամրապնդման համար։

Մեծ Բրիտանիան և Հնդկաստանը առաջիկա տարիներին մի շարք զորավարժություններ կանցկացնեն՝ ամրապնդելու իրենց պաշտպանական կարողությունները՝ պաշտպանելու առևտրային ուղիները և ապահովելու ծովային անվտանգությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Միացյալ Թագավորության ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հնդկաստանի նավատորմը որոշել է Արաբական ծովում տեղակայել հնդկական հրթիռային կործանիչներ՝ տարածաշրջանում առևտրային նավերի վրա հարձակումների պատճառով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում