Միջազգային

Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Պաղեստին պետության ստեղծմանն ուղղված միջոցառումներին

1 րոպեի ընթերցում

Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Պաղեստին պետության ստեղծմանն ուղղված միջոցառումներին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասի հետ բանակցությունների ընթացքում հայտարարել է, որ Վաշինգտոնն աջակցում է Պաղեստին պետության ստեղծմանն ուղղված կոնկրետ միջոցառումներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Al Arabiya հեռուստաալիքը։

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ Բլինկենը հաստատել է Վաշինգտոնի դիրքորոշումը Իսրայելի հարևանությամբ խաղաղ, անվտանգ ապրող պաղեստինյան պետություն ստեղծելու անհրաժեշտության, ինչպես նաև դրա համար հատուկ միջոցառումներին աջակցելու վերաբերյալ։

Բլինքենը մինչ Իսրայել մեկնելը նաև այցելել է Վաշինգտոնի արաբ դաշնակիցներին, որոնք, ըստ նրա, կցանկանային ավելի սերտ հարաբերություններ ունենալ Իսրայելի հետ, բայց միայն այն դեպքում, եթե այդ գործընթացը ներառի գործնական ճանապարհ դեպի պաղեստինյան պետության ստեղծում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում