Միջազգային

Տեխասի հյուրանոցում պայթյունից տուժածների թիվը հասել է 21-ի

1 րոպեի ընթերցում

Տեխասի հյուրանոցում պայթյունից տուժածների թիվը հասել է 21-ի

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 21 մարդ վնասվածքներ է ստացել ԱՄՆ Տեխաս նահանգի Ֆորտ Ուերթ քաղաքի Sandman Signature հյուրանոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել է Fox News հեռուստաալիքը։

Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ մեկ հոգի գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, չորսը՝ լրջորեն տուժել են, բայց նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Մնացածն աննշան վնասվածքներ են ստացել, զոհեր չկան։

Ավելի վաղ Associated Press գործակալությունը, վկայակոչելով տեղի հրշեջներին, հայտնել էր 20 տուժածների մասին։

Պատահարի վայրում աշխատող հրշեջները հայտարարել են, որ պայթյունի պատճառը եղել է գազի արտահոսքը: Նշվում է, որ հյուրանոցում վերանորոգման աշխատանքներ էին ընթանում։ Այնուամենայնիվ, այն շարունակել է աշխատել, զբաղված է եղել 26 համար։ Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 8-ի կեսօրից հետո։ Ամերիկյան զանգվածային լրատվամիջոցների հրապարակած կադրերում երևում է, որ լրջորեն վնասվել են շենքի առաջին երկու հարկերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում