Գազայի հատվածում մարտական գործողությունները կշարունակվեն ամբողջ 2024 թվականի ընթացքում. Իսրայելի ՊԲ գլխավոր շտաբի պետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գազայի հատվածում մարտական գործողությունները կշարունակվեն ամբողջ 2024 թվականի ընթացքում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետ Հերցի Հալևին Հորդանան գետի Արևմտյան ափ իսրայելական զորքեր այցելելու ժամանակ:

«Մենք, անշուշտ, կկռվենք Գազայում ամբողջ տարվա ընթացքում», - նրա խոսքը մեջբերել է Ynet հարթակը:

Հալևին նշել է, որ Իսրայելի բանակը կպահպանի իր «զգոնությունը» Հորդանան գետի Արևմտյան ափին, ինչպես նաև հյուսիսում կդիմակայի «Հեզբոլլահ»-ի զինված կազմավորումներին։

Մերձավոր Արևելքում իրադրությունը կտրուկ սրվել է անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի տարածք ՀԱՄԱՍ-ի զինյալների ներթափանցումից հետո, որն ուղեկցվել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների սպանությամբ և ավելի քան 240 պատանդների, այդ թվում՝ երեխաների, կանանց և ծերերի գերեվարմամբ։ ՀԱՄԱՍ-ն այս հարձակումը համարել է պատասխան Իսրայելի իշխանությունների գործողություններին Երուսաղեմում Ալ Աքսա մզկիթի դեմ: Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին և սկսել է պատասխան հարվածներ հասցնել Գազայի հատվածին և Լիբանանի ու Սիրիայի առանձին շրջանների, ինչից հետո հայտարարել է անկլավում ցամաքային գործողություն սկսելու մասին։ Բախումներ են տեղի ունենում նաև Հորդանան գետի Արևմտյան ափին:

Հայերեն English Français ქართული Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ