Իսրայելը պատրաստ է քաղաքական միջոցներով կարգավորել «Հըզբոլլահի» հետ հակամարտությունը. Նաթանյահու

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելը պատրաստ է «Հըզբոլլահ» կազմակերպության հետ հակամարտությունը կարգավորել քաղաքական միջոցներով, սակայն եթե դրանք չօգնեն, ապա կկիրառվեն «այլ» տարբերակներ, հունվարի 7-ին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «ՌԻԱ Նովոստի»-ին:

«Ես առաջարկում եմ «Հըզբոլլահ»-ին յուրացնել այն դասը, որը ՀԱՄԱՍ-ն արդեն յուրացրել է վերջին ամիսներին. ոչ մի ահաբեկիչ ապահովագրված չէ։ Մենք վճռական ենք պաշտպանելու մեր քաղաքացիներին և ապահով կերպով վերադարձնելու հյուսիսի բնակիչներին իրենց տները: Սա ազգային նպատակ է, որը բոլորը կիսում են, և մենք պատասխանատվությամբ ենք գործում դրան հասնելու համար: Եթե ստացվի, մենք դա կանենք քաղաքական միջոցներով, իսկ եթե ոչ, ապա կգործենք այլ միջոցներով», - հայտարարել Է Իսրայելի վարչապետը՝ բացելով կառավարության նիստը։

Հայերեն فارسی Русский

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Պաղեստինին բոլոր միջազգային հարթակներում

ՆԱՏՕ-ն սկսել է կրճատել իր զորակազմը Կոսովոյում

«Նոա»-ի կիսապաշտպան Օշիմայի կարծիքով՝ «Սիոն»-ի դեմ պետք է որակապես լավ խաղ ցուցադրել

Միացյալ Նահանգները պատրաստակամություն է հայտնել զարգացնել համագործակցությունը Ղազախստանի հետ

Գեղարքունիքի մարզի համայնքներում կայացան Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներ

Անչափահասի նկատմամբ հոգեբանական ճնշման դեպքը բացահայտվել է

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ

Ժաննա Անդրեասյանն այցելել է Կապանի Ա. Շիրվանզադեի անվան և Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոններ

25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգություն կատարած անձինք կալանավորվել են

500 մլն դրամ՝ Երևանի օդի մաքրման համար. Khakhamyan Heritage-ը վերականգնում է Նորքի անտառները