Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 126-ի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայում հունվարի 1-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի և դրան հաջորդող հետցնցումների հետևանքով զոհերի թիվը հասել է 126-ի, ավելի քան 222 մարդ անհետ կորած է:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել են Ճապոնիայի իշխանությունները:

Վերջին տվյալներով՝ երկրաշարժի և շարունակվող հետցնցումների հետևանքով առնվազն 516 մարդ ստացել է տարբեր ծանրության վնասվածքներ։ Արտակարգ ծառայությունները դեռ չեն կարողացել գտնել 222 բնակչի։ Աղետի գոտում շարունակվում են որոնողափրկարարական գործողությունները՝ ներգրավելով Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերին։ Ամենամեծ վնասը հասցվել է Իսիկավա պրեֆեկտուրային՝ այնտեղ ավերվել է ավելի քան 250 տուն, իսկ հրդեհները ոչնչացրել են մոտ 300 շինություն։

Արհավիրքից տուժած տարածաշրջանում դեռ զգացվում է էլեկտրաէներգիայի, ջրի և վառելիքի պակաս:

Հայերեն English

ՀՀ վարչապետն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից