Միջազգային

Կիմ Չեն Ընը ցավակցել է Ճապոնիայի վարչապետին երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Կիմ Չեն Ընը ցավակցել է Ճապոնիայի վարչապետին երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդային՝ Ճապոնիայի Իշիկավա պրեֆեկտուրայում և հարակից շրջաններում գրանցված ավերիչ երկրաշարժի կապակցությամբ, որը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը։

«Ցավով տեղեկացա, որ Ճապոնիայում շատ են զոհերն ու նյութական կորուստները նոր տարվա սկզբին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Ձեզ, իսկ ձեր միջոցով ՝ զոհվածների ընտանիքներին և տուժածներին», - ասված է հեռագրում:

Կիմ Չեն Ընը նաև հույս է հայտնել, որ տուժած շրջանների մարդիկ հնարավորինս արագ կհաղթահարեն երկրաշարժի հետևանքները և կվերականգնեն բնականոն կյանքը։

Ճապոնիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 110-ի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում