Միջազգային

Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 110-ի

1 րոպեի ընթերցում

Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 110-ի

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայում արդեն վեցերորդ օրը շարունակվող երկրաշարժերի շարքի զոհերի թիվը հասել է 110-ի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել են տեղի իշխանությունները։

Ճապոնիայում երկրաշարժերի զոհերի թիվը 2016 թվականից ի վեր, երբ երկրի հարավ-արևմուտքում գտնվող Կումամոտո պրեֆեկտուրայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը խլեց 273 մարդու կյանք, առաջին անգամ գերազանցել է 100-ը:

Բացի այդ, վերջին տվյալներով՝ առնվազն 516 մարդ ստացել է տարբեր ծանրության վնասվածքներ։ Արտակարգ ծառայությունները դեռ չեն կարողացել գտնել 222 բնակչի։ Աղետի գոտում շարունակվում են որոնողափրկարարական գործողությունները՝ ներգրավելով Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերին։ Ամենամեծ վնասը հասցվել է Իսիկավա պրեֆեկտուրային՝ այնտեղ ավերվել է ավելի քան 250 տուն, իսկ հրդեհները ոչնչացրել են մոտ 300 շինություն։

Արհավիրքից տուժած տարածաշրջանում դեռ զգացվում է էլեկտրաէներգիայի, ջրի և վառելիքի պակաս:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում