Միջազգային

Լիբանանը բողոք է ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Բեյրութի արվարձանների վրա Իսրայելի հարձակման առթիվ

1 րոպեի ընթերցում

Լիբանանը բողոք է ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Բեյրութի արվարձանների վրա Իսրայելի հարձակման առթիվ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանն Իսրայելի դեմ բողոք է ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ հունվարի 2-ին Բեյրութի հարավային արվարձանների ուղղությամբ հարձակման կապակցությամբ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

Բողոքի տեքստում նշվում է, որ հարձակումը կարող է հանգեցնել վտանգավոր էսկալացիայի, քանի որ այն ազդել է Բեյրութի արվարձաններում գտնվող խիտ բնակեցված բնակելի տարածքի բնակչության վրա։

«Լիբանանը կրկին պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից դատապարտել այդ հարձակումը, ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ դադարեցնելու էսկալացիան և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ դադարեցնելու իսրայելական հարձակումները Լիբանանի տարածքի և ժողովրդի վրա»,- ասված է հայտարարության մեջ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում