Հունվարի 1-ից Ճապոնիայում ավելի քան 800 ստորգետնյա ցնցում է տեղի ունեցել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի արևմտյան ափին` Իսիկավայի պրեֆեկտուրայի շրջանում հունվարի 1-ին տեղի ունեցած մի շարք ուժեղ երկրաշարժերից հետո ավելի քան 800 ստորգետնյա ցնցում է գրանցվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով երկրի օդերևութաբանական վարչության հաղորդած տվյալները:

Հունվարի 5-ի կեսօրի դրությամբ, ըստ Ճապոնիայում ընդունված 7-բալանոց սանդղակի, ավելի քան 1 բալ ուժգնությամբ 819 երկրաշարժ է տեղի ունեցել Նոտո թերակղզու շրջանում: Դրանցից 274-ը տեղի է ունեցել առաջին օրը, 305-ը՝ հունվարի 2-ին, 135-ը՝ հունվարի 3-ին, 65-ը՝ հունվարի 4-ին, 40-ը՝ հունվարի 5-ի առաջին կեսին:

2024 թ. առաջին օրը Ճապոնիայի արևմտյան ափին գտնվող Իսիկավայի պրեֆեկտուրայի Նոտո թերակղզու շրջանում ժամը 16.06-ից տեղի են ունեցել մի շարք հզոր երկրաշարժեր, որոնցից ամենաուժգինը՝ 7,6 մագնիտուդով։ Երկրաշարժերի պատճառով ցունամիի սպառնալիք է հայտարարվել երկրի ամբողջ արևմտյան ափին`հյուսիսից մինչև հարավ։

Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 94-ի, 464 մարդ վիրավորվել է։ 16 մարդ պաշտոնապես համարվում է անհետ կորած։

Երկրաշարժից տուժած երեք պրեֆեկտուրաներում՝ Իսիկավայում, Տոյամայում և Նիիգատայում, 89 000 տնային տնտեսություններ մնում են առանց ջրի։ Ավելի քան 30 000 տնային տնտեսություններ չունեն էլեկտրականություն: Իսիկավայի պրեֆեկտուրայում բացվել է 370 տարհանման կետ, տարհանվածների թիվը գերազանցում է 33 000-ը։ Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում է ինքնապաշտպանության ուժերի 4600 անդամ։

Ճապոնիայի կառավարությունը մտադիր է 4,74 մլրդ իեն ​​(32,5 մլն դոլար) հատկացնել հունվարի 1-ի երկրաշարժերից տուժած շրջաններին օգնելու համար։

Հայերեն Русский

Ավինյանը ներկայացրել է Երևանի խցանումների խնդրի հնարավոր լուծումները

Ջերմուկում մայր արջը շրջում է ձագերի հետ․ ՇՄ նախարարությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները

Ռուբիոն դատապարտել է Իրանի հարձակումները Բահրեյնի վրա

«Եվրատեսիլ 2027»-ի տոմսերի վաճառքը կսկսվի հունվարին. BTA

Գեղարքունիքում «Կանանց տնտեսական հզորացում Հարավային Կովկասում» ծրագրի շահառու կանայք ստացել են բիզնեսի համար անհրաժեշտ սարքավորումներ

Իրանի զինվորականները հայտնել են Բահրեյնում ամերիկյան ռազմաբազայի վրա գրոհելու մասին

Ադրբեջանցի զինծառայողը Շաքիի բնակարանում 6 կրակոց է արձակել, զենքով սպառնացել երեխաներին. Մուսաևի գործը մուտքագրվել է դատարան

Ծովինար գյուղի նորաստեղծ թաղամասում խմելու ջրատար է կառուցվում

ԱՄՆ ռազմածովային ուժերն ավելի քան 20 ռազմանավ են կենտրոնացրել Մերձավոր Արևելքի շրջանում

Գավառի համայնքապետարանում կազմակերպվել է նոր անտառի ստեղծմանը նվիրված հանրային լսում