Իսրայելի պաշտպանության նախարարը ներկայացրել է պատերազմից հետո Գազայի կառավարման գործողությունների պլանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը ներկայացրել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ ընթացող պատերազմի ավարտից հետո նախատեսվող գործողությունների պլանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel պարբերականը:

Ըստ գործողությունների պլանի՝ Գազայի հատվածի քաղաքացիական կառավարումը պետք է իրականացնեն պաղեստինցիները, իսկ Իսրայելը պետք է պահպանի սահմանների ռազմական վերահսկողությունը և Գազայի ներսում ցանկացած անհրաժեշտ ռազմական գործողություն ու անվտանգության միջոցներ ձեռնարկելու իրավունքը:

«Գազայի բնակիչները պաղեստինցիներ են, ուստի ղեկավարությունը կստանձնեն պաղեստինյան մարմինները՝ պայմանով, որ Իսրայել պետության դեմ ոչ մի թշնամական գործողություն կամ սպառնալիք չի լինի», - Գալանտի խոսքը մեջբերում է պարբերականը:

Մամուլի ասուլիսում Գալանտը նշել է, որ հետպատերազմյան Գազայում Պաղեստինյան ազգային վարչության հնարավոր ներգրավվածության հարցն այս փուլում հրատապ չէ, քանի որ այն չի անցկացրել անհրաժեշտ բարեփոխումներ:

Նեթանյահուն իր հերթին ավելի վաղ հայտարարել էր, որ Պաղեստինյան ազգային վարչությունն իր ներկայիս ձևով, նախագահ Մահմուդ Աբբասի գլխավորությամբ, պատերազմի ավարտից հետո չի կարող ստանձնել Գազայի հատվածում իշխանությունը։

Գալանտի ներկայացրած պլանն Իսրայելի պաշտոնյայի կողմից առաջին նման մանրամասն նախագիծն է հետպատերազմյան Գազայի համար, սակայն այն չի ներկայացնում պաշտոնական քաղաքականությունը, քանի որ, The Times of Israel-ի հաղորդմամբ, կոալիցիայի ներսում սուր տարաձայնություններ կան:

Հայերեն English Français Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ