Միջազգային

Այովա նահանգի դպրոցում կրակ բացած հրաձիգը մահացել է

1 րոպեի ընթերցում

Այովա նահանգի դպրոցում կրակ բացած հրաձիգը մահացել է

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այովա նահանգի դպրոցում կրակ բացած հրաձիգը մահացել է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «NBC News»-ը, այդ մասին հայտնել են տեղի ոստիկանական բաժանմունքի ներկայացուցիչները։

Նրանց խոսքով՝ հրաձիգը հավանաբար ուսանողներից մեկն է եղել։ Նա ինքնասպան է եղել։ Հրաձգության արդյունքում վիրավորվել է մի քանի հոգի։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Այովա նահանգի Փերի քաղաքի միջնակարգ դպրոցում հրաձգության հետաքննություն է ընթանում։ Հետաքննությանը օգնելու համար դեպքի վայր է ժամանել ՀԴԲ գործակալը։

Տեղեկատվության համաձայն՝ դպրոց է հաճախում մոտ 1,7 հազար մարդ, հունվարի 4-ը երկրորդ կիսամյակի առաջին ուսումնական օրն էր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում