Իրաքում ԱՄՆ հարվածի հետևանքով զոհվել է շիա շարժման հրամանատարը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան զինուժը հարված է հասցրել Բաղդադում, ինչի հետևանքով սպանվել է իրանամետ շիական «Հըզբոլլահ ալ-Նուջաբա» շարժման հրամանատարներից մեկը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ТАСС»-ը։

Նշվում է, որ հարվածը հասցվել է ավտոմեքենային։ Հրամանատարի անունը չի նշվում։ Մահացել է ևս մեկ մարդ։ Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ-ի իշխանությունները կարծում են, որ շարժումը նախկինում հարձակվել է Իրաքում գտնվող ամերիկյան ուժերի վրա։

Ավելի վաղ տարածված տեղեկատվության համաձայն՝ Իրաքի մայրաքաղաքում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել էր «Հըզբոլլահ ալ-Նուջաբայի» հրամանատարներից մեկը, առնվազն վեց մարդ վիրավորվել էր։ Սպանվածը հայտնի էր որպես Աբու Թաքվա, ով ղեկավարում էր շարժման 12-րդ բրիգադը և նաև իրաքյան շիա աշխարհազորային ալ-Հաշդ ալ-Շաաբիի կողմնակիցն էր:

«Հեզբոլլահ ալ-Նուջաբան» հաստատել է իր հրամանատարի մահը և կատարվածի համար մեղադրել ԱՄՆ-ին։ Անօդաչու թռչող սարքի հարձակման թիրախը եղել է Բաղդադում նյութատեխնիկական ապահովման ուժերի շտաբը։

Հայերեն Русский

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից

Պուտինը հանձնարարել է երեք օր հարվածներ չհասցնել Կիևին․ Ուկրաինան ևս դադարեցրել է օդային հարվածները

Ինչ է մնում, երբ հիշողությունները սկսում են խամրել․ երևանյան բեմ կբարձրանա «Քանի չեմ մոռացել» պարային ներկայացումը

ԿԽՄԿ-ի սոցիալ-տնտեսական ծրագրերը նպաստում են սահմանամերձ Շիկահողի զարգացմանն ու գյուղի պահպանմանը

Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Ռուսաստան՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու առաջարկով

«Աբովյան» ՔԿՀ-ում քննարկվել են օտարերկրացիների և ապաստան հայցողների իրավունքների ապահովման հարցերը

Իրանական նավթատարը Խարգ կղզու մոտ խոցվել է ԱՄՆ-ի արձակած չորս հրթիռով

Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով

«Երևան» երկաթուղային կայարանում բացվել է Tour EXPO 2026 ցուցահանդեսը