Միջազգային

Դաչիչը դատապարտել է Քեմերոնին, ով խոստացել է օգնել Կոսովոյին անկախության ճանաչման գործում

2 րոպեի ընթերցում

Դաչիչը դատապարտել է Քեմերոնին, ով խոստացել է օգնել Կոսովոյին անկախության ճանաչման գործում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբիայի առաջին փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը խստորեն դատապարտել է իր բրիտանացի գործընկեր Դևիդ Քեմերոնին, ով խոստացել է օգնել ինքնահռչակ Կոսովոյին երրորդ երկրների կողմից նրա անկախությունը ճանաչելու գործում։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարն աշխատանքային այցով Պրիշտինայում էր, որտեղ հանդիպումներ է ունեցել Կոսովոյի ալբանացիների ղեկավարի հետ և մամուլի ասուլիսում խոստացել է օգնել ինքնահռչակ հանրապետության անկախության ճանաչման գործում։

«Հայտարարությունը չափազանց երկերեսանի է և արժանի է ամենասուր դատապարտման։ Ալբին Կուրտիին, ով ղեկավարում է ինքնահռչակ Կոսովոն, 11 տարի հրաժարվում է իրականացնել Բրյուսելյան համաձայնագրերը, որոնք, ի թիվս այլոց, ստորագրել է նաև Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար, բրիտանացի Քեթրին Էշթոնը, բայց ոչ մի խոսք չի հիշատակել ավելի քան 200 հազար սերբերի ահաբեկչության և բռնի արտաքսման մասին, սերբական միջնադարյան քրիստոնեական եկեղեցիների և վանքերի ավերման մասին»,- ասել է Դաչիչը։

Սերբիայի առաջին փոխվարչապետը հիշեցրել է, որ Մեծ Բրիտանիան ճանաչեց Կոսովոյի ինքնահռչակ անկախությունը 2008 թվականի փետրվարի 18-ին և այդ ժամանակվանից ի վեր աջակցում է Պրիշտինային։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում