Միջազգային

Իտալիայի վարչապետը խոսել է Ուկրաինայի հարցով բանակցությունների ճանապարհի մասին

2 րոպեի ընթերցում

Իտալիայի վարչապետը խոսել է Ուկրաինայի հարցով բանակցությունների ճանապարհի մասին

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին ասել է, որ Ուկրաինայում կարգավորման բանակցությունների ճանապարհը մարտադաշտում հավասարակշռություն պահպանելն է, ինչին, ըստ նրա, նպաստում է Կիևին շարունակական աջակցությունը: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ի տարբերություն նրանց, ովքեր ասում են, որ մենք չպետք է զենք ուղարկենք Ուկրաինա, քանի որ դա կհանգեցնի հակամարտության սրման, ես կարծում եմ, որ ճիշտ հակառակն է: Բանակցային ցանկացած սեղանի շուրջ նստելու կամ դիվանագիտական ​​լուծման հասնելու միակ հնարավորությունը մարտադաշտում հավասարակշռության պահպանումն է ուժերի միջև»,- ասել է Իտալիայի վարչապետը։

Նրա խոսքով՝ Ուկրաինային աջակցության բացակայությունը կհանգեցնի նրան, որ հակամարտությունը կմոտենա Իտալիայի սահմաններին։

Դեկտեմբերին Իտալիայի Նախարարների խորհուրդն ընդունել էր օրինագիծ՝ 2024 թվականին Ուկրաինային ռազմական, հումանիտար և ֆինանսական օգնություն տրամադրելու մասին։ Ըստ Կիլի Համաշխարհային տնտեսության ինստիտուտի տվյալների՝ Իտալիան Կիևին աջակցություն է տրամադրել 1,3 միլիարդ եվրոյի չափով և այդ ցուցանիշով զբաղեցնում է 15-րդ տեղը դոնոր երկրների վարկանիշային աղյուսակում։ Նշված գումարից 700 միլիոնը ծախսվել է զենքի մատակարարումների նպատակով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում