Մեծ Բրիտանիայում բժիշկ-ինտերնները սկսել են առողջապահական ծառայության պատմության մեջ ամենաերկարատև գործադուլը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայում հազարավոր բժիշկ-ինտերններ վեցօրյա գործադուլ են հայտարարել, որը կդառնա ամենաերկարատևն Առողջապահության ազգային ծառայության (NHS) պատմության մեջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ BBC-ն հաղորդում է, որ գործադուլի պատճառով կդադարեցվի պլանային բժշկական օգնությունը։

Անգլիայի բժիշկ-ինտերնները պահանջում են 35 տոկոսով բարձրացնել իրենց աշխատավարձը։

Գործադուլը սկսվել է հունվարի 3-ին, տեղի ժամանակով առավոտյան ժամը 07։00-ին, այն բանից հետո, երբ կառավարության և Բրիտանիայի բժշկական ասոցիացիայի միջև բանակցությունները ձախողվել են։

BBC-ն նշում է, որ բժիշկ-ինտերնները կազմում են Առողջապահության ազգային ծառայության բժիշկների թվի կեսը։ Գործադուլի յուրաքանչյուր օրվա համար չեղարկվել է շուրջ 35 000 բժշկական միջամտություն։

Անցյալ տարվա հուլիսին Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը երկրում զանգվածային գործադուլների ֆոնին հայտարարել էր, որ պետական ​​հատվածի աշխատակիցների աշխատավարձերը կբարձրացվեն. բժիշկ-ինտենների դեպքում խոսքը միջինը 9 տոկոսով աշխատավարձերի բարձրացման մասին է։

Ընդհանուր առմամբ, անցած տարվա ընթացքում Անգլիայում բժիշկ-ինտերնները գործադուլների են մասնակցել 28 օր։

Հայերեն English

ՀՀ վարչապետն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից