Միջազգային

Շվեդիայում գրանցվել է վերջին 25 տարվա ամենացուրտ գիշերը

1 րոպեի ընթերցում

Շվեդիայում գրանցվել է վերջին 25 տարվա ամենացուրտ գիշերը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայում հունվարի լույս 3-ի գիշերը նոր ջերմաստիճանային ռեկորդ է սահմանվել։ Նորբոտենի հյուսիսային տարածաշրջանի Կվիկկյոկկ-Արենյարկա բնակավայրում ջերմաչափի սյունն իջել է Ցելսիուսի սանդղակով մինչև մինուս 43,6 աստիճանի նշագիծ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

Դա հունվար ամսվա ամենացածր ջերմաստիճանն է Շվեդիայում վերջին 25 տարվա ընթացքում։

«Դա նաև այդ կայանում գրանցված ամենացածր ցուցանիշն է ամբողջ պատմության ընթացքում: Դա ամենացածր ջերմաստիճանն է այն ժամանակվանից ի վեր, երբ 1888 թվականին սկսել են չափումներ կատարել», - ասել է օդերևութաբան Վիկտոր Բերգմանը SVT հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Սառնամանիքների պատճառով թագավորության հյուսիսում մի քանի շրջաններում չեղարկվել են գնացքների և ավտոբուսների ուղերթերը։

Ռեկորդային ցածր ջերմաստիճանի պատճառը բարձր ճնշումն է Շվեդիայի հյուսիս-արևելքում և Ֆինլանդիայի հյուսիսում: Օդերևութաբանները կանխատեսում են, որ այս շաբաթ ավելի ուշ բարձր ճնշումը կտեղափոխվի հարավ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում