Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը այցելել է առաջնագիծ եւ նոր շահագործման հանձնված զորամաս

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը տարեվերջին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ այցելել է Գեղարքունիքի մարզի արեւելյան սահմանագոտի՝ առաջնագծում հանդիպելով սահմանապահ զորամասի սպաներին ու զինվորներին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից,

նախարարը, մարզպետը, մի խումբ բարձրաստիճան զինվորականներ այցելել են արդեն շահագործման հանձնված մոդուլային տիպի զորամասերից մեկը, շրջել եւ տեղում ծանոթացել մոդուլային կացարանների հնարավորություններին ու կենցաղային պայմաններին, ճաշել զինծառայողների հետ։

Այնուհետ նախարար Պապիկյանը եւ Կարեն Սարգսյանը շրջել են առաջնագծի բարձրադիր հենակետերով, հանդիպել մարտական հերթապահությունում Ամանորի գիշերը դիմավորել պատրաստվող ժամկետային զինվորներին։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը եւ Գեղարքունիքի մարզպետը զինծառայողներին շնորհավորել են գալիք տոների կապակցությամբ, հետաքրքրվել նրանց ծառայությամբ, մաղթել զգոն ու անվտանգ, խաղաղ ծառայություն։

Շնորհակալություն հայտնելով բարեխիղճ եւ պատասխանատու ծառայության համար՝ նախարար Պապիկյանը մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին խրախուսել է արժեքավոր նվերներով։

Մարզպետ Կարեն Սարգսյանն իր հերթին մարզպետի աշխատակազմի կողմից ամանորյա նվերներ է հանձնել հայրենիքի պահապաններին։

«ՀՀ Պաշտպանության նախարարի հետ բավականին հագեցած աշխատանքային օր անցկացրինք առաջնագծում` ոգեւորելով ու քաջալերելով մեր զինվորներին ու սպաներին: Նրանք մեծ սիրով ընդունեցին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից պատրաստված փաթեթները, որոնք, բացի սնունդը, հիգիենիկ ու այլ պարագաները, պարունակում էին նաև շնորհավորանքների ու երախտագիտության ջերմ խոսքեր`ուղղված սահմանին աներեր կանգնած հայ քաջորդիներին։

Ամեն դեպքում, մենք տեսանք ավելի ամրապնդվող ու կահավորված առաջնագիծ, մարտական բարձր ոգի կրող զինվորներ ու սպաներ»,-այցի ավարտին նշել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով