Միջազգային

Սերբիայում հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները

2 րոպեի ընթերցում

Սերբիայում հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբիայի Հանրապետական ​​ընտրական հանձնաժողովի (ՀԸՀ) կողմից խորհրդարանական ընտրությունների ձայների 100 տոկոսի հաշվարկից հետո երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչի իշխող Սերբիայի առաջադիմական կուսակցության (ՍԱԿ) շուրջ ձևավորված կոալիցիան ստանում է ընտրողների 46,7 տոկոսի աջակցությունը։ Ակնկալվում է, որ վերջնական արդյունքները հաստատելու համար քննության կառնվեն բողոքները։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:

Դեկտեմբերի 30-ին ՍԱԿ-ը որոշում է ընդունել ութ տեղամասերում կրկնակի քվեարկություն անցկացնել դեկտեմբերի 17-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում բողոքների և տեխնիկական խնդիրների պատճառով։

Լույս հունվարի 3-ի գիշերն ընտրական հանձնաժողովի հատուկ կայքում տվյալներ հայտնվեցին բոլոր 8273 ընտրատեղամասերի արդյունքների վերաբերյալ։

Առաջատարը «Ալեքսանդր Վուչիչ-Սերբիան չպետք է կանգ առնի» կոալիցիան է՝ 46,75 տոկոս աջակցությամբ: Երկրորդ տեղում նրանց հիմնական մրցակիցներն են. «Սերբիան ընդդեմ բռնության» արևմտամետ ընդդիմադիր դաշինքը՝ 23,66 տոկոս ձայնով: Երրորդ տեղում Սերբիայի սոցիալիստական ​​կուսակցությունն է, որը մտնում է առաջին փոխվարչապետ և արտգործնախարար Իվիցա Դաչիչի ու նրա գործընկերների կառավարական կոալիցիայի մեջ՝ ստանալով ձայների 6,55 տոկոսը:

ԿԸՀ-ն ավելի վաղ գրանցել էր 18 դաշինք և կուսակցություն։ Միապալատ խորհրդարանի 250 տեղի համար պայքարում էր ավելի քան 2800 թեկնածու։ Սկուպշչինայի կազմ մտնելու համար քաղաքական շարժումը պետք է հաղթահարեր ձայների 3 տոկոսի շեմը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում