Միջազգային

Թրամփը բողոքարկել է Մենի նահանգի որոշումը, որով իրեն արգելվել է առաջադրվել ներկուսակցական ընտրություններում

2 րոպեի ընթերցում

Թրամփը բողոքարկել է Մենի նահանգի որոշումը, որով իրեն արգելվել է առաջադրվել ներկուսակցական ընտրություններում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը բողոքարկել է Մենի նահանգի պետքարտուղար, դեմոկրատ Շեննա Բելոուզի որոշումը, որով իրեն արգելվել է մասնակցել Հանրապետական ​​կուսակցության նահանգային փրայմերիզներին (ներկուսակցական ընտրություններին): «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:

Որոշումն ընդունելու պատճառ են հանդիսացել 2021 թ. հունվարի 6-ին Կապիտոլիումի վրա հարձակման մեջ Թրամփի դերի վերաբերյալ մեղադրանքները։ Բելոուզը նման որոշում ընդունելու համար որպես հիմք օգտագործել է ԱՄՆ Սահմանադրության 14-րդ լրացման 3-րդ մասը, որտեղ ասվում է, որ «խռովության մեջ ներգրավվածներին» արգելվում է պետական պաշտոն զբաղեցնել:

Ակնկալվում է, որ Թրամփը կբողոքարկի նաև Կոլորադոյի նահանգի Գերագույն դատարանի նմանատիպ որոշումը:

Ավելի վաղ «Արմենպրես»-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 20-ին Կոլորադոյի գերագույն դատարանն աննախադեպ որոշում է կայացրել,համաձայն որի՝ Կոլորադո նահանգում Թրամփը չի կարող մասնակցել Հանրապետական կուսակցության ներկուսակցական ընտրություններին․ դրանք պետք է տեղի ունենան մարտի սկզբին, և արդյունքում կուսակցությունը պետք է առաջադրի նախագահական ընտրությունների իր թեկնածուին։

2021 թ․ հունվարի 6-ին Թրամփի կողմնակիցները ներխուժել էին ԱՄՆ Կոնգրեսի շենք՝ կանխելու 2020 թվականի նոյեմբերի նախագահական ընտրությունների արդյունքների վավերացումը։ Անկարգությունների ընթացքում 5 մարդ էր զոհվել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում