Միջազգային

Ճապոնիայում 5,5 մագնիտուդով նոր երկրաշարժ է տեղի ունեցել, իսկ Նոտոյի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 64-ի

1 րոպեի ընթերցում

Ճապոնիայում 5,5 մագնիտուդով նոր երկրաշարժ է տեղի ունեցել, իսկ Նոտոյի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 64-ի

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նոտոյի թերակղզում հունվարի 1-ին տեղի ունեցած 7,6 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է առնվազն 64-ի, իսկ հունվարի 3-ի առավոտյան ժամը 10։54-ին ևս մեկ՝ 5,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Japan News պարբերականը հաղորդում է, որ 5,5 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Իսիկավայի պրեֆեկտուրայում։ Ըստ Ճապոնիայի օդերևութաբանական գործակալության՝ ցունամիի վտանգ չկա։

Իր հերթին Kyodo գործակալությունը հաղորդում է, որ հունվարի 1-ին տեղի ունեցած երկրաշարժից հետո որոնողական աշխատանքները շարունակվում են, սակայն դրանց մեծապես խոչընդոտում են ճանապարհներին ընկած որմաքարերը։ 7,6 մագնիտուդով երկրաշարժից տուժած Իսիկավայի պրեֆեկտուրայի որոշ գյուղեր դեռ կտրված են մնում արտաքին աշխարհից։ Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը նախազգուշացրել է հնարավոր սողանքների մասին։

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ կառավարությունը որոշել է երկրաշարժից տուժած շրջաններ ուղարկել երկրի ինքնապաշտպանության ուժերի ևս 1000 անդամի՝ նրանց թիվը հասցնելով 2000-ի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում