Միջազգային

Տոկիոյում ուղևորատար ինքնաթիռը բախվել է առափնյա ծառայության ինքնաթիռին. կա 5 զոհ

2 րոպեի ընթերցում

Տոկիոյում ուղևորատար ինքնաթիռը բախվել է առափնյա ծառայության ինքնաթիռին. կա 5 զոհ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տոկիոյի «Հանեդա» օդանավակայանում Ճապոնական ավիաուղիների Airbus A350 ինքնաթիռը բախվել է Ճապոնիայի առափնյա պահպանության ծառայության ինքնաթիռին, որը մեկնում էր երկրաշարժից տուժած շրջաններ։ Միջադեպի հետևանքով 5 մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Kyodo գործակալության հրապարակումը։

c.jpg (90 KB)

Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 2-ին, տեղի ժամանակով ժամը 17:47-ին, երբ 367 ուղևոր տանող A350-ը վայրէջք էր կատարել օդանավակայանում։ Ինքնաթիռը բախվել է առափնյա պահպանության ծառայության օդանավին, որը մեկնում էր Նիիգատա պրեֆեկտուրա՝ սնունդ և ջուր հասցնելու նախօրեին 7,6 մագնիտուդով երկրաշարժից տուժածներին։

44.jpg (93 KB)

Բախումից հետո ուղևորատար ինքնաթիռում հրդեհ է բռնկվել։ Ինքնաթիռում գտնվող բոլոր 379 մարդիկ՝ ուղևորները և անձնակազմի անդամները, տարհանվել են։ Հրդեհը վերահսկողության տակ առնելու համար պահանջվել է 8,5 ժամ։ Հրդեհ է բռնկվել նաև առափնյա պահպանության ծառայության Bombardier DHC8-300 ինքնաթիռում։ Զոհվել են անձնակազմի 6 անդամներից 5-ը. ինքնաթիռի կապիտանը ծանր վիճակում է։ Ընդհանուր առմամբ, տուժել է 15 մարդ։

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան լրագրողներին հայտնել է, որ տրանսպորտի նախարարին հրահանգել է հետաքննել վթարի պատճառը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում