Հասարակական

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը Ջերմուկում ներկա են գտնվել Ամանորի բացօթյա համերգին և այցելել Սուրբ Ծննդյան տոնավաճառ

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը Ջերմուկում ներկա են գտնվել Ամանորի բացօթյա համերգին և այցելել Սուրբ Ծննդյան տոնավաճառ

ԵՐԵՎԱՆ, 30ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Ջերմուկում ներկա են գտնվել Ամանորյա բացօթյա համերգին, որը նախատեսվում է դարձնել ամենամյա հեղինակային երգի փառատոն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հայոբյանն այցելել են նաև Սուրբ Ծննդյան տոնավաճառ:

Միջոցառումը կազմակերպել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ «Ջերմ Ամանոր Ջերմուկում» խորագրի ներքո:

Տաղավարներով շրջայցի ընթացքում վարչապետը տիկնոջ հետ ծանոթացել է ներկայացված արտադրատեսակներին, կատարել գնումներ: Միջոցառմանը ներկա քաղաքացիներին Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով և հղել մաղթանքներ:

Կարդացեք հոդվածը` العربيةفارسیFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում