Ավելի քան 80 բեռնատար հումանիտար օգնություն են հասցրել Գազայի հատված
1 րոպեի ընթերցում
![Ավելի քան 80 բեռնատար հումանիտար օգնություն են հասցրել Գազայի հատված](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/12/1127222.jpg)
ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդասիրական օգնություն տեղափոխող 81 բեռնատար երկու անցակետերով մտել են Գազայի հատված:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը՝ խիստ անբավարար համարելով հումանիտար օգնության ծավալը:
«ՌԻԱ Նովոստի»-ն մեջբերել է գրասենյակի հայտարարությունը, որտեղ նշվում է, որ Գազայի հատվածում մարդկանց համար անհաղթահարելի վիճակ է ստեղծվել և մարտերը պետք է դադարեցնել: