Միջազգային

ՆԱՏՕ-ն կպահպանի զգոնությունը Լեհաստանում հրթիռի հետ կապված միջադեպից հետո․ Ստոլտենբերգ

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ն կպահպանի զգոնությունը Լեհաստանում հրթիռի հետ կապված միջադեպից հետո․ Ստոլտենբերգ

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքն ուշադիր հետևում է Ուկրաինայի սահմանից Լեհաստանի տարածքը հատած անհայտ օբյեկտի հետ կապված իրավիճակին և պահպանում է զգոնությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Նախագահ Անջեյ Դուդայի հետ խոսել եմ Լեհաստանում այսօր հրթիռային միջադեպի մասին: ՆԱՏՕ-ն լիովին համերաշխ է դաշինքի մեր արժեքավոր անդամ Լեհաստանի հետ, վերահսկում է իրավիճակը։ Մենք կապի մեջ կլինենք, քանի դեռ բոլոր փաստերը կհաստատվեն։ ՆԱՏՕ-ն շարունակում է զգոն մնալ»,- գրել է Ստոլտենբերգը։

Ավելի վաղ, Լեհաստանի զինված ուժերն հայտնել էին, որ չճանաչված օդային օբյեկտ է մտել երկրի օդային տարածք: Պաշտպանական գերատեսչությունում հավելել են, որ օբյեկտը հատել էրՈւկրաինայի սահմանից, այնուհետև անհետացել ռադարներից: Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վեսլավ Կուկուլան հայտարարել է, որ ռուսական հրթիռը խախտել է Լեհաստանի օդային տարածքը։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում